Տեղեկատվական հոսքերը գնալով աճում են, իսկ ժողովրդավարությունը շարունակ անկում է ապրում։ Համայնքներում քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը նվազագույն մակարդակում է։ Այս ամենը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին, իսկ մենք պայքարում ենք դրա դեմ։

Ժամանակակից մարդու կյանքում առաջնային են քննադատական մտածողության, մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվության ստացմանն և իրավունքների ճանաչմանն ուղղված հմտությունների ձեռքբերումն ու շարունակական զարգացումը։ Այս իմաստով մենք կարևորում ենք աշխատանքը կրթական հաստատություններում երիտասարդների հետ և երիտասարդների մասնակցությամբ։

Մեդիագրագիտությանը, փաստերի ստուգմանը, քննադատական մտածողությանը, կոռուպցիայի ճանաչմանն ու կանխարգելմանն ուղղված գիտելիքների տարածման և կարողությունների զարգացման  նպատակով «Կոռուպցիա․ Shift+Delete» ծրագրի շրջանակում ԲՀՀԻ հիմնադրամի կողմից անցկացվեց վերապատրասման երկօրյա աշխատաժողով Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ՔՀԿ-ների շահառուների համար։

Երկօրյա աշխատաժողովը նվիրված էր մարդու իրավունքներին, համայնքների կառավարմանը, տեղեկատվության ազատությանը, մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանն ու փաստերի ստուգմանը։ Այս բոլոր թեմաների հիմքում ԲՀՀԻ հիմնադրամը կարևորել է կոռուպցիան և  դրա դեմ պայքարը։ Երկու օրերի ընթացքում երիտասարդները ծանոթացան և շփվեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, որոնք իրենց փորձագիտական ներուժը փոխանցեցին երիտասարդներին ու մանկավարժներին։ Այս միջոցառումը հիմք դրեց նաև կրթական ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության նախաձեռնությունների, որոնք ոչ վաղ ապագայում արդեն կյանքի կկոչվեն ԲՀՀԻ հիմնադրամի աջակցությամբ։

Հարկ է նշել, որ երիտասարդների շրջանում կոռուպցիայի մասին իրազեկվածությունը բավականաչափ ցածր է, քանի որ դրա մասին վերջիններս չեն ստանում համապատասխան կրթություն և տեղեկատվություն, թե՛ հանրակրթության, թե՛ բուհական կրթության շրջանակներում։ Մենք հանձն ենք առել լրացնել այդ բացն ու հզորացնել՝ համայնքներում հանրային վերահսկողության մեխանիզմը երիտասարդների իշխանավորման միջոցով։

«Կոռուպցիա․ Shift+Delete» ծրագրով անցկացվող կրթական դասընթացներն ու բանավեճերը միտված են կոռուպցիայի մասին երիտասարդների շրջանում առավել խորքային և համապարփակ պատկերացումների ձևավորմանը և հասարակության կողմից կոռուպցիայի մերժմանը։ Նմանատիպ կրթական աշխատաժողվի կմասնակցեն նաև Արարատի մարզի աշակերտները և ուսուցիչները, որտեղ մեր գործընկերն է «Քոլսոն» երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունը։

Վերապատրաստումների այս փուլերին հաջորդելու են բանավեճի մրցաշարերի փուլն ու եզրափակիչ հեռուստաբանավեճը։

ԲՀՀԻ հիմնադրամը վստահ է, որ երիտասարդների գիտելիքների ու կարողությունների մեջ ներդրված ջանքն ու եռանդը այն մնայուն կապիտալն է, որը կարող է երաշխավորել մեր երկրի զարգացումը ժողովրդավարության ճանապարհով։ Այս միջոցառումները թույլ կտան երիտասարդներին ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ, այլև ստեղծել համախոհների ցանց, ճանաչել միմյանց ու գործել համատեղ։

«ԿոռուպցիաShift+Delete» ծրագիրն իրականցվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Նյութի բովանդակության պատասխանատուն «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն է և պարտադիր չէ, որ  այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Last modified: