Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

Նախկինում՝ Հարթակների փոխակերպման իրավաստեղծ գործունեության հիմնադրամ

All_Rights_Logo_PNG

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի գերակա նպատակներ են՝

Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների հանրայնացմանը և լիարժեք իրացմանը

Նպաստել ժողովրդավարության կայացմանը որպես անվտանգության ու խաղաղության հենասյուն

Խթանել ժողովուրդների հավասարության սկզբունքի գերակայությանը՝ առանց խտրականության հարաբերությունների և իրավահարաբերությունների կարգավորմանը

Աջակցել մարդկանց լիիրավ և լիարժեք մասնակցությանը կառավարման, ինքնակառավարման, կազմակերպման և ինքնակազմակերպման գործընթացներին տեղական, պետական և միջազգային հարթակներում

Նպաստել կայուն, կենսակայուն և վերարտադրվող զարգացմանը աշխարհում՝ կրթված, իրավագիտակից, քննադատական հասարակության խթանմամբ

ԲՀՀԻ հիմնադրամի առաքելությունը

Մենք գործում ենք՝ կառուցելու արդար, ժողովրդավարական և ներառական Հայաստան, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործված են, և յուրաքանչյուր անհատ՝ անկախ իր անցյալից կամ պատկանելությունից, ունի հավասար հնարավորություններ և ակտիվ մասնակցություն հանրային կյանքին։

Մեր տեսլականն է ունենալ երկիր, որտեղ ժողովրդավարությունը անվտանգության և խաղաղության հիմքն է, իսկ իրազեկ, ներգրավված քաղաքացիներն ակտիվորեն ձևավորում են իրենց համայնքները, կառավարման համակարգը և ապագան։

Արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում մենք հատուկ կարևորություն ենք տալիս մարդու իրավունքների չորրորդ սերնդին՝ ապահովելով, որ հիմնարար ազատություններն ընդլայնվեն և զարգանան թվային աշխարհի հետ զուգահեռ։ Մենք գործում ենք՝ պաշտպանելու անձնական տվյալները, ապահովելու բաց և ազատ ինտերնետ հասանելիություն, խոսքի ազատություն և պաշտպանություն թվային անվտանգության սպառնալիքներից։ Մենք հավատում ենք, որ ժամանակակից ժողովրդավարության մեջ անհատը պետք է ոչ միայն տեղեկատվություն ստանալու իրավունք ունենա, այլև՝ կարողանա անվտանգ տեղաշարժվել թվային տարածքում՝ առանց վերահսկման, գրաքննության կամ մանիպուլյացիայի։

Կրթության և շահերի պաշտպանության միջոցով մենք զինում ենք համայնքներին մեդիագրագիտության, քննադատական մտածողության և թվային անվտանգության հմտություններով՝ հնարավորություն տալով նրանց դիմակայել ապատեղեկատվությանը, պաշտպանել իրենց անձնական տարածքն ու ազատությունները թվային իրականության մեջ։

Թվային հարթակից դուրս ևս մենք պարտավորվում ենք ապահովել հավասար մասնակցություն կառավարմանը, ինքնակազմակերպմանը և որոշումների կայացմանը՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։ Մենք պատկերացնում ենք մի հասարակություն, որտեղ խտրականությունը բացակայում է իրավական և սոցիալական բոլոր հարաբերություններում, և յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, ինքնությունից կամ կարգավիճակից, ունի ձայն և գործելու հնարավորություն։

Մեր առաքելությունը միայն ներկայի մարտահրավերներին արձագանքելը չէ, այլ նաև ապագա կերտելը, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու թվային ազատությունները խարսխված են առօրյայի մեջ։ Քաղաքացիական մասնակցության խթանման, քաղաքական բարեփոխումների առաջմղման և համայնքային նախաձեռնությունների խրախուսման միջոցով մենք հիմք ենք դնում մի հասարակության, որը սոցիալական արդար է, քաղաքականապես կայուն, տեխնոլոգիապես անվտանգ և գլոբալ կապակցված։

Մենք հավատում ենք, որ իրական փոփոխությունը գալիս է ակտիվ մասնակցության և շարունակական ուսման արդյունքում։ Այդ իսկ պատճառով մենք անխոնջ աշխատում ենք՝ անհատներին և կազմակերպություններին տրամադրելու անհրաժեշտ գործիքներ՝ ներգրավվելու, կազմակերպվելու և իրենց իրավունքների համար պայքարելու թե՛ ֆիզիկական, թե՛ թվային աշխարհներում։ 


Յուրաքանչյուր քայլ, որ կատարում ենք, մեզ մոտեցնում է այն Հայաստանին (և աշխարհին), որը ցանկանում ենք տեսնել՝ ժողովրդավարությունը ծաղկում է, մարդու իրավունքները պաշտպանված են, տեխնոլոգիան ծառայում է մարդկանց, այլ ոչ թե վերահսկում նրանց, իսկ համայնքները լիազորված են կերտելու իրենց ապագան։


Համագործակից
0
Շահառու
0
Ծրագիր
0
Միջոցառում
0
Հետևորդ
0

Ռազմավարական մոտեցում

01.

Փոխակերպվող նախագծեր

Մեր ռազմավարությունն է ստեղծել փոխակերպվող հարթակներ խնդիրների լուծումների արդյունավետ մշակման համար: Հին խնդիրներին տալ նոր լուծումներ, փոխակերպել այնքան, որպեսզի դրանք դիրքավորվեն ամենաարդյունավետ եղանակով՝ ըստ իրենց հատկանիշների՝ ժամանակ, մասշտաբ, ռեսուրս, միջոց, նպատակ, խնդիր, գործողություն, արդյունք:

02.

Ռեսուրսների կառավարում

Ֆինանսական նվազագույն միջոցների ներդրմամբ իրականացնել ծրագրեր և խնդիրների արդյունավետ և օպտիմալ լուծման մեխանիզմները վերածել մեթոդաբանության և ներդնել գլոբալ խնդիրների լուծման հիմքում:

03.

Փորձառական նախագծեր

Պիլոտային և փորձնական ծրագրերի հաջողությունները ներդնել առավել մասշտաբային ծրագրերի հիմքում: Ցուցաբերել ուղղորդված և կենտրոնացված մոտեցում ոլորտային խնդիրների նկատմամբ և արդյունավետության դեպքում մեթոդաբանությունն ադապտացնել ըստ տարածքների հատկանիշների:

04.

Մեթոդաբանություններ

Արդյունավետ և օպտիմալ մեթոդաբանությունների ադապտացիաների արդյունքում աշխատել կենսակայուն և խնայողական ռեժիմների զարգացման վրա, որը հնարավորություն կտա առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ հասնել տեսանելի արդյունքների և խնայված միջոցների հաշվին ընդլայնել մեթոդաբանություններն ու գործունեության քարտեզը:

Հիմնադիրներ

Ալեքսանդր Մարտիրոսյան

Հիմնադիր-տնօրեն

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի տնօրեն,

Հաղորդակցության և մեդիա մասնագետ

Վանուհի Գասպարյան

Հիմնադիր-իրավաբան

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի իրավաբան,

Մարդու իրավունքների մասնագետ

Նպատակներից բխող խնդիրներ

  • բնակչության կրթվածություն
  • քաղաքացիական կրթություն
  • ժողովրդավարության գերակայություն
  • իրավունքների լիարժեք իրացում
  • անվտանգություն և խաղաղություն սկզբունքային նախապայմաններ
  • միջավայրի կենսակայուն զարգացում և վերարտադրողականության ապահովում
  • ներառականություն մոտեցումներում
  • արդարություն և հավասարություն սկզբունքի գերակայություն
  • միջավայր առանց բռնության և խտրականության,
  • խոսքի ազատություն և մեդիա միջավայրի էթիկական պայմաններ,
  • խաղաղաշինություն և կոնֆլիկտների տրանսֆորմացիա,
  • միջմշակութային հաղորդակցություն և ժողովուրդների համերաշխություն,
  • թափանցիկ և հաշվետու կառավարում,
  • նորարարական և էլեկտրոնային լուծումներ,
  • բնական ռեսուրսների արդյունավետ կառավարում,
  • համամարդկային արժեքների արժևորում:

Քաղաքականությունների փոփոխության երկխոսություն

Համագործակցություն պետական ենթակառուցվածքների և հաղորդակցության բարելավման ուղղություններով՝ դիտարկելով մարդու իրավունքների գերակայությունը բոլոր փոփոխությունների նախապայման