0
ՀԽ հինգ անդամներ
0
Երկու տարի ժամանակահատվածով
0
ՀԽ նիստեր վեց ամիսը մեկ պարբերականությամբ
0
Որոշումների կայացման բարձրագույն օժտվածություն

լիազորությունների լայն շրջանակի օժտվածությամբ հիմնադրամի բարձրագույն մարմին

2020-2023

ՀԽ նոր կազմի ընտրությունը տեղի կունենա 2022 թվականի օգոստոս ամսին։ ՀԽ նոր կազմն իր աշխատանքները կմեկնարկի 2022 թվակաին սեպտեմբերի 1-ից

ԲՀՀԻ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմ 2020-2022

Հասմիկ Պետրոսյան

ՀԽ Նախագահ

Հասմիկ Պետրոսյանը սկսած 2022 թվականի օգոստոս ամսից, ընտրվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։ Հ․Պետրոսյանը ղեկավարում է Կոնտակտ պլյուս մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը։

Վանուհի Գասպարյան

ՀԽ քարտուղար

Վանուհի Գասպարյանը  սկսած 2022 թվականի օգոստոս ամսից, ընտրվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Վ․Գասպարյանը համարվում է նաև նույն հիմնադրամի հիմնադիրը։ Հիմնադրամի իրավաբանն է և ծրագրերի ղեկավարը։

Աննա Պետրոսյան

ՀԽ անդամ

Աննա Պետրոսյանը սկսած 2022 թվականի օգոստոս ամսից, ընտրվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում։ Ա․Պետրոսյանը համարվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակից։

Միշա Պողոսյան

ՀԽ ԱՆԴԱՄ

Միշա Պողոսյանը  սկսած 2022 թվականի օգոստոս ամսից, ընտրվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում։ Մ․Պողոսյանը համարվում է Phoghosyan Company LLC-ի հիմնադիր-ղեկավարը։

Սոֆյա Հարությունյան

ՀԽ անդամ

Սոֆյա Հարությունյանը 2022 թվականի օգոստոս ամսից, ընտրվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում։ Ս․Հարությունյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածաշրջանային համակարգողն է, Արմաժ ինժեներական լաբորատորիայի դասընթացավար։

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

4.1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝

  • Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Հոգաբարձուների խորհուրդ կամ Խորհուրդ),
  • Հիմնադրամի տնօրենը (այսուհետ՝ Տնօրեն):

4.2. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է։

Խորհուրդը բաղկացած է 5 (հինգ) անդամներից: Հիմնադրամի Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ինչպես նաև հիմնադիրները: Խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ։

Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:

Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը սահմանվում է 2 տարի ժամկետով:

Խորհուրդը ձևավորվում կամ համալրվում է սույն կանոնադրության 4.3 կետով սահմանված կարգով։


4.3.   Հիմնադրամի Խորհրդի կազմավորման կարգը.

1) Հիմնադրամի Խորհրդի առաջին կազմի, որը ձևավորվում է Հիմնադրամի ձայնի իրավունք ունեցող բոլոր հիմնադիրների միաձայն որոշմամբ, անդամների լիազորություններն սկսվում են Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետը լրանալու հաջորդող օրվանից, իսկ եթե նշանակվել են Հիմնադրամի Խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդող օրվանից։

2) Օրենքով սահմանված դեպքերում Հիմնադրամի Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է Հիմնադրամի ձայնի իրավունք ունեցող բոլոր հիմնադիրների միաձայն որոշմամբ: Ձայնի իրավունք չունեցող են համարվում այն հիմնադիրները, ովքեր մահացել են, դատական կարգով ճանաչվել են անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ, որոնց մասնակցությունը հիմնադրամի հիմնադրմանը օրենքով արգելված կամ սահմանափակված է, ովքեր դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, ովքեր տառապում են քվեարկելու հնարավորությունը բացառող որևէ  հիվանդությամբ:


4.4. Խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները.

4.4.1 Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) առաջարկներ ներկայացնել հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,

2) նախապատրաստել և հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկներ և որոշումների նախագծեր,

3) ստանալ տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ,

4) ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։

4.4.2 Խորհրդի անդամը պարտավոր է`

1)  մասնակցել Խորհրդի նիստերին,

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով Հիմնադրամի շահերից,

3) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին,

4) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը,

5) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:


4.5. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է.

1) Խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա,

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` Խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,

3) եթե դադարել են Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելի լիազորությունները,

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,

5) նրա մահվան դեպքում

6) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է 4.3-րդ կետով սահմանված կարգով, ոչ ուշ քան Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին Տնօրենի ծանուցումը ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում։

Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Հիմնադրամի Տնօրենը տեղեկացնում է Խորհրդի տվյալ անդամին նշանակած մարմնին, Հիմնադրամի հիմնադիրներին և մարմիններին։


4.6. Եթե Խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում Խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ։

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել օրենքով սահմանված կարգով Խորհրդի կազմի համալրման համար։

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնել Հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված՝ օրենքով Խորհրդին վերապահված լիազորություններ,

2) դիմել դատարան՝ Հիմնադրամը լուծարելու համար։

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ Հիմնադրամը լուծարելու համար։


4.7. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝

1)  Հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը,

2) Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

3) Հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,

4) Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,

5) Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

6) Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,

7) Հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը,

8) Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

9) Խորհրդի նախագահի, Տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,

10) Տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,

11) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,

12) մեկամյա պարբերականությամբ Տնօրենի հաշվետվությունների լսումը,

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,

14) Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը,

15) Հիմնադրամի կառուցվածքի հաստատումը,

16) Հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը,

17) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև Հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։


4.8. Հիմնադրամի Խորհրդի նիստերը և որոշումները՝

1) Հիմնադրամի խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հիմնադրամի խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ՝ Խորհրդի նախագահի կողմից։

Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում։ Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։

Եթե նշված ժամկետում Խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջներ ներկայացրած անձինք։

2) Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին։ Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։ Խորհրդի նիստերում Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։

Հոգաբարձուների Խորհրդի նախագահի ընտրության և ազատման, Հիմնադրամի Տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հիմնադրամի վերակազմակերպման դեպքում, Խորհուրդը Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ։

Եթե Հիմնադրամի Խորհրդի նիստում քննարկվում է Խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Հիմնադրամի Խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։


4.9. Հիմնադրամի Խորհրդի նախագահը

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ հոգաբարձուների խորհրդի կազմից։ Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2) Խորհրդի նախագահը՝

ա) կազմակերպում է Հիմնադրամի խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել Խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրության 4.7. կետի 11 ենթակետով նախատեսված Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և սույն կանոնադրության 4.7. կետի 3, 4, 10, ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար,

բ) գումարում է Հիմնադրամի խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,

գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,

դ) Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն կանոնադրության 4.5 կետի 2 ենթակետով նախատեսված դեպքերում։

3) Հիմնադրամի Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, Հիմնադրամի Խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը։


4.10. Հիմնադրամի Տնօրենը.

1) Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Տնօրենը։

2) Տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը։

3) Տնօրենը կազմակերպում է Հիմնադրամի խորհրդի որոշումների կատարումը։

4) Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է Խորհուրդը։ Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող են կատարել նաև հիմնադիրները` միաձայն որոշմամբ։

Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։ Հիմնադրամի անունից պայմանագիր ստորագրում է Խորհրդի նախագահը կամ Խորհրդի կողմից լիազորված այլ անձ։

5) Տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Խորհրդի համաձայնությամբ։

6) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել Տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով։


4.11. Տնօրենը`

1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից,

2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

3) գործում է առանց լիազորագրի,

4) տալիս է լիազորագրեր,

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,

6) բանկերում բացում է Հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝արտարժութային) և այլ հաշիվներ,

7) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու Հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին,

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ։