Ծրագիր
«Կոռուպցիա. Shift+Delete»

Տևողություն
09.01.2023-08.10.2023

Աջակցող
Հայաստանի Բարեվարքության Ծրագիր (ՀԲԾ)

Դոնոր
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ)

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

Գործընկեր
Քոլսոն երիտասարդական կենտրոն ՀԿ

Նպատակ
Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի և Արարատի մարզերում բնակվող երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի ճանաչմանը, բացահայտմանը և հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը, նպաստել փաստերի ստուգման մշակմանը՝ հակակոռուպցիոն գործողությունների համատեքստում: Ծրագիրը նպատակ ունի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը տեղափոխել նոր հարթակ, որտեղ կրթության, մասնակցայնության, հմտությունների զարգացման միջոցով երիտասարդները, կանայք և խոցելի խմբերը կկարողանան դառնալ հակակոռուպցիոն արշավների նախաձեռնողներ և իրականացնողներ։

Համատեքստ
Երիտասարդների շրջանում կոռուպցիայի մասին իրազեկվածության մակարդակը ցածր է։ Երիտասարդներն ու կանայք, խոցելի խմբերը չեն իրականացնում հակակոռուպցիոն նախաձեռնություններ սեփական համայնքներում, չեն մասնակցում համայնքների ինքնակառավարման և որոշումների կայացման գործընթացներում որպես լիիրավ համայնքի անդամներ։ Դրան նպաստում են նաև տեղական լրատվամիջոցների բացակայությունը և տեղական լրագրության ցածր պրոֆեսիոնալիզմը կոռուպցիոն ռիսկերի ավելացման հարցում։

Նկարագրված իրավիճակի համատեքստում, նախատեսվում է բարձրացնել կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում։

Առաջարկվող ծրագրի շահառուներն են ավագ դպրոցի աշակերտները, Արարատի և Շիրակի մարզերի քոլեջների և բուհերի առաջին և երկրորդ կուրսեցիները, ՔՀԿ շահառուներ, մասնավորապես կանայք և խոցելի  խմբեր գյուղական և քաղաքային համայնքներից։

Խնդիրներ
Ծրագրի իրականացման հիմնական խնդիրները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝

  1. Ծրագրի մասնակիցների կարողությունների զարգացում, իրազեկվածության բարձրացում
  2. Համայնքային խնդիրների շուրջ կոռուպցիոն ռիսկերի ընկալում և ճանաչում՝ բանավեճերի և «Կոռուպցիա՝ Shift+Delete» սեղանի խաղի կիրառմամբ։
  3. Բանավեճի հմտությունների ու կարողությունների զարգացում
  4. Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ հակակոռուպցիոն սոցիալական մեդիա արշավի միջոցով։

— — — —

«Կոռուպցիա. Shift+Delete» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

— — — —

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝

Շիրակի մարզի կրթական ու երիտասարդական հաստատությունները դիմակայում են կոռուպցիային

Երիտասարդ բանավիճողներն ու կոռուպցիայի դեմ պայքարը․ «Միավորվենք հանուն փոփոխությունների»

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ մասնագետների դիտարկումները

«Կոռուպցիա. Shift+Delete» սեղանի խաղ

 

 

 

Last modified: