Ուսումնասիրությունը հասանելի՝ այստեղ։

Համացանցը մեր կյանքի անբաժան մասն է։ 21-րդ դարում մարդն առանց համացանցի չի կարող լիարժեք լինել։ Համացանցի շնորհիվ մենք կարող ենք ակնթարթորեն տեղեկանալ աշխարհի ցանկացած այլ կետում տեղի ունեցող իրադարձության մասին։ Այն մեզ օգնում է ձեռք բերել կապեր, գիտելիքներ, փորձ և մեր առաջ բացում է զարգացման և առաջընթացի անսահման հնարավորություններ։

Տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվական արագընթաց հոսքերը մեզ ստիպում են դառնալ համացանցի և մեդիայի անբաժան մաս։ Statista-ի տվյալներով 2021 թվականի դրությամբ 4,66 միլիարդ մարդ համարվում է համացանցի ակտիվ օգտատեր, մինչդեռ երկիր մոլորակի բնակչության 80%-ից ավելին ունի ազատ մուտք դեպի համացանցային տիրույթ։

Մերօրյա տեղեկատվական հասարակության և աշխարհի բնակչության համակեցությունը, կյանքի կարգավորման ոլորտները՝ տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, արդյունաբերությունը ամբողջությամբ հենված են համացանցի
վրա։ Բնակչության «արտագաղթը» օֆլայն միջավայրից օնլայն միջավայր իր հետ տեղափոխեց նաև վարքագծային բացասական դրսևորումներ, որը մեր օրերում արտահայտվում է թվային վտանգների՝ անձնական տվյալների, անձի ինքնության
կողոպուտի, ֆինանսական և բարոյական վնասի, կյանքի գաղտնիության խախտման, բազմաթիվ իրավունքների ոտնահարման, կոնֆլիկտների հրահրման, անհանդուրժողականության և մի շարք այլ տեսքերով։

Թերևս մեր օրերում մեդիագրագիտությունը, համացանցային գիտելիքների տիրապետումը, թվային անվտանգության իմացությունը համարվում են առաջնահերթություններ։ Միևնույն ժամանակ դրանց վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փոխանցումը մարտահրավեր է կրթական համակարգի համար և առաջնահերթ խնդիրներից մեկը նախակրթական, հանրակրթական և բարձրագույն կրթական համակարգերում այս թեմաների հանդեպ պատշաճ ուշադրության սևեռումն է։

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է Շիրակի մարզում, այն չի համարվում ներկայացուցչական և ենթադրում է շրջանավարտների կողմից կատարած փոքրիկ աշխատանք՝ ոլորտի և թեմայի առնչությամբ երիտասարդների շրջանում գիտելիքների ու փորձի դիտարկման նպատակով։

——————————
Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագրի շրջանակում, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից, «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Ուսումնասիրությունում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

 

Last modified: