Ուսումնասիրությունը հասանելի է՝ այստեղ։
Ներկայումս ամբողջ աշխարհում էլեկտրոնային համակարգերի ներդրումը կրթական գործընթացի իրականացման համատեքստում չափազանց արագ է զարգանում։ Այն իր հերթին պահանջում է կրթական գործընթացի իրականացումը բավարար ռեսուրսների ներդրման միջոցով և համապատասխան մակարդակի իրազեկվածության անհրաժեշտություն թե՛ կրթական գործընթացն իրականացնողի, թե՛ կրթական գործընթացին մասնակցողի կողմից։
Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց էլեկտրոնային գրագիտության, ինչը ենթադրում է թվային սարքավորումներից ճիշտ օգտվելը, առցանց տիրույթում, էլեկտրոնային հաղորդակցման գործընթացում համապատասխան գործիքների և
ընդունված մոտեցումների կիրառումը և այլն։
Իսկ թե որքանով է էլեկտրոնային գրագիտությունը նշանակալի կրթական հաստատություններում, անդրադարձել ենք սույն ուսումնասիրությունում՝ հետազոտելով Շիրակի մարզի համատեքստը։
——————————
Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագրի շրջանակում, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից, «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Ուսումնասիրությունում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Last modified: