ԲՀՀԻ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոռուպցիա. Shift+Delete» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ բանավեճերի առաջին փուլը։ Շիրակի մարզում բանավեճի մրցաշարին մասնակցում էին 12 կառույցի թիմեր, «Կոռուպցիան կրթական հաստատություններում հնարավոր չէ արմատախիլ անել» թեմայով: Բանավեճերի մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով և փաստարկներով կրթական հաստատություններում տարածված կոռուպցիոն դրսևորումների մասին:

Բանավեճը արժեքավոր պատկերացումներ և մտորելու տեղիք տվեց այս կարևոր խնդրի վերաբերյալ: Մասնակիցները խոսեցին ու ուսումնասիրեցին կոռուպցիոն տարբեր դրսևորումների մասին, որոնք առկա են կրթական հաստատություններում և քննարկեցին՝ արդյո՞ք հնարավոր է դրանք ամբողջությամբ արմատախիլ անել, թե՞ ոչ։

Last modified: