Երիտասարդները առանցքային դեր են կատարում կոռուպցիայի դեմ պայքարում։

Կարևորելով կրթական հաստատություններում երիտասարադների հետ աշխատանքը և երիտասարդների մասնակցությամբ համայքներում վերահսկողության մեխանիզմը հզորացնելու գործոնը՝ ԲՀՀԻ հիմադրամի և «Քոլսոն երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ «Կոռուպցիա․ Shift+Delete» ծրագրի շրջանակում անցկացվեց վերապատրաստման երկօրյա աշխատաժողով Արարատի մարզի կրթական հաստատությունների աշակերտների և ուսուցիչների համար։

Տեղեկատվական հոսքերը գնալով աճում են, իսկ ժողովրդավարությունը շարունակ անկում է ապրում։ Համայնքներում քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը նվազագույն մակարդակում է։ Այս ամենը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին, իսկ մենք պայքարում ենք դրա դեմ։

Երկօրյա աշխատաժողովը նվիրված էր մարդու իրավունքներին, համայնքների կառավարմանը, տեղեկատվության ազատությանը, մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանն ու փաստերի ստուգմանը։ Այս բոլոր թեմաների հիմքում ԲՀՀԻ հիմնադրամը կարևորել է կոռուպցիան և  դրա դեմ պայքարը։ Երկու օրերի ընթացքում երիտասարդները ծանոթացան և շփվեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, որոնք իրենց փորձագիտական ներուժը փոխանցեցին երիտասարդներին ու մանկավարժներին։ Այս միջոցառումը հիմք դրեց նաև կրթական ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության նախաձեռնությունների, որոնք ոչ վաղ ապագայում արդեն կյանքի կկոչվեն ԲՀՀԻ հիմնադրամի աջակցությամբ։

Հարկ է նշել, որ երիտասարդների շրջանում կոռուպցիայի մասին իրազեկվածությունը բավականաչափ ցածր է, քանի որ դրա մասին վերջիններս չեն ստանում համապատասխան կրթություն և տեղեկատվություն, թե՛ հանրակրթության, թե՛ բուհական կրթության շրջանակներում։ Մենք հանձն ենք առել լրացնել այդ բացն ու հզորացնել՝ համայնքներում հանրային վերահսկողության մեխանիզմը երիտասարդների իշխանավորման միջոցով։

Վերապատրաստումների այս փուլերին հաջորդելու են բանավեճի մրցաշարերի փուլն ու եզրափակիչ հեռուստաբանավեճը։

ԲՀՀԻ հիմնադրամը վստահ է, որ երիտասարդների գիտելիքների ու կարողությունների մեջ ներդրված ջանքն ու եռանդը այն մնայուն կապիտալն է, որը կարող է երաշխավորել մեր երկրի զարգացումը ժողովրդավարության ճանապարհով։ Այս միջոցառումները թույլ կտան երիտասարդներին ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ, այլև ստեղծել համախոհների ցանց, ճանաչել միմյանց ու գործել համատեղ։

«Կոռուպցիա. Shift+Delete» ծրագիրն իրականցվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Նյութի բովանդակության պատասխանատուն «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն է և պարտադիր չէ, որ  այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Last modified: