Ծրագիր
ԻնքնաՋրաԿառավարման ինդեքս

Տևողություն
01.04.2019-30.09.2019թթ.

Աջակցող
«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի, «Ուրբան» կայուն զարգացմանհիմնադրամի եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ֆինանսական աջակցությամբ` «Ջրայինռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում։

Դոնոր
Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալություն (USAID)

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)

Նպատակ
Նպաստել 2019թ․ հունվարին կազմավորված «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության արդյունավետ կառավարմանը, շահառուների իրազեկման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցային կառավարման խթանմանը՝ ջրօգտագործողների ընկերության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային միասնական համակարգ ստեղծելու միջոցով։

Համատեքստ
Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը համարվում է երկրի լրջագույն խնդիրներից մեկը, այն պայմաններում, երբ տարածաշրջանում Հայաստանը քաղցրահամ ջրերի պաշարով առաջատար դիրք է գրավում։ Ջրային ոլորտում աշխատող կառույցները՝ ջրօգտագործողների ընկերությունները համարվում են ոռոգման ջուր ապահովող սուբյեկտներ, որոնք իրականացնում են ջրերի բաշխումը ջրօգտագործողների միջև։ Այս կառույցների աշխատանքը տեսանելի չէ և հնարավոր չէ իրականացնել վերլուծություններ և հետևություններ հետագա բաշխումն առավել արդյունավետ դարձնելու համար։ Այս կառույցները չունեն կայք, հաշվետու և թափանցիկ չեն իրենց աշխատանքում, քանի որ իրականացվող աշխատանքները չեն լուսաբանվում և շահառուների համար նույնպես շատ գործողություններ և որոշումներ անհասկանալի են համարվում։ Կայքի և միասնական էլեկտրոնային համակարգի բացակայության պայմաններում շատանում է մարդկային գործոնը շահառուների հետ հարաբերություններում, ինչի արդյունքում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը, տեսանելի չեն շահառուների՝ ջրօգտագործողների վճարումները, իրենց անհրաժեշտ ջրի տարեկան ծավալը, պետության բալանսում առկա ջուրը, անհրաժեշտ ջրի հաշվարկման բանաձևերը, հասկանալի չէ որոշումների կայացման գործընթացը և շահառուների դերն այդ գործընթացում, որպես մասնակցային կառավարման բաղադրիչ։

Մարդկային գործոնի մեծացմամբ նաև բարձրանում է ռիսկայնությունը ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտոգաործողների միջև հարաբերությունների և իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության ջրօգտագործողների թույլտվությունների տարեկան հաշվետվությունների՝ գնալով տարեցտարի նվազում է ջրօգտագործողների և/կամ ջրօգտագործող ընկերությունների/միությունների դիմումները ջրօգտագործման թույլտվության ստացման և/կամ ջրօգտագործման թույլտվության ժամկետները երկարաձգելու հայտերը։ Այսպես, 2015 թվականին գործակալությունը ստացել է 624 հայտ ջրօգտագործման թույլտվության, ժամկետների երկարաձգման համար, 2016 թվականին՝ 368 հայտ, 2017 թվականին՝ 303 հայտ իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ՝ 170 հայտ։

Ջրօգտագործողների ընկերությունների վերակազմավորման մեկնարկը ևս կարող է խթանել բազմաթիվ այլ խնդիրների առաջացման, ոլորտի կառվարման խնդիրների, մասնակցության, թափանցիկության և հաշվետվողականության անկման։ Միևնույն ժամանակ վերակազմավորումն առիթ է ստեղծելու կառվարման նոր համակարգ, որը կխթանի վերոգրյալ խնդիրների լուծմանը։

Խնդիրներ

  1. Իրականացնել դաշտում առկա իրավիճակի ուսումնասիրություն և մշակել ջրօգտագործողների ընկերությունների էլեկտրոնային միասնական համակարգի մեթոդաբանություն։
  2. Ստեղծել «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության վեբ-կայքը և միասնական համակարգը։
  3. Մշակել ջրօգտագործողների ընկերությունների վեբ-կայքի աշխատանքի, կառավարման և օգտատերերի ուղեցույց։

————

«ԻնքնաՋրաԿառավարման ինդեքս» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ֆինանսական աջակցությամբ` «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում։

————

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝
«Արմավիր» ջրօգտագործողների ընկերության միասնական համակարգ
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ֆորում

 

Last modified: