Սույն այլընտրանքային զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԻԿ) տեղեկություն տրամադրել ՀՀ Կառավարության կողմից ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագրի) 11-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Դաշնագրի հոդված 11-ով ամրագրված է պետության պարտավորությունն` ապահովելու յուրաքանչյուրի՝ իր ու իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բավարար սննդի, հագուստի ու բնակարանի և կենսապայմանների շարունակական բարելավման իրավունքը։ Զեկույցը վերաբերում է Հայաստանում Դաշնագրի հոդված 11-ով սահմանված` բավարար կենսամակարդակի իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդիրներին, մասնավորապես, կենտրոնանալով 1988թ.-ի երկրաշարժի արդյունքում ստեղված աղետի գոտու բնակավայրերի քաղաքացիների՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդրի շուրջ։

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը վավերացվել է ՀՀ Կառավարության կողմից 1993թ.։ Հայաստանը 2009 թ.-ին ստորագրել է, սակայն առ այսօր չի վավերացրել Դաշնագրին կից կամընտիր արձանագրությունը, որով կապահովվեր Հայստանից ՏՍՄԻԿ անհատական կոմունիկացիաներով դիմելու հնարավորությունը։

Զեկույցը ներբեռնել այստեղ

Զեկույցում տեղ գտած բոլոր վերլուծություններն ու դիտարկումները վերաբերում են ՏՍՄԻԿ-ի կողմից իրականացված վերջին դիտարկումից՝ 2014 թ.-ից առ այսօր տեղի ունեցած օրենսդրական և փաստացի զարգացումներին։ Այսպիսով, զեկույցի ժամանակային շրջանակն է 2014-2019 թթ.։

Last modified: