Քաղաքականությունն հասանելի՝ այստեղ
Թվային անվտանգության խորհրդատվական բնույթի քաղաքականությունը մշակվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ հիմնադրամ) կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Քաղաքականությունում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Թվային անվտանգության խորհրդատվական բնույթի քաղաքականության հեղինակային իրավունքները պատկանում են Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամին։
Չնայած այն բանին, որ երկրում գործող ակտիվ կազմակերպությունները թիրախավորվում են և՛ արտաքին, և՛ ներքին ուժերի կողմից, մի կողմից ադրբեջանական, թուրքական և այլ երկրների կառավարությունների ու հաքերային խմբերի, մյուս կողմից, իշխանությունների և քաղաքական այլ խմբերի կողմից՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համատեքստում ակտիվ գործունեություն ծավալելու հիմքով, այդուհանդերձ թվային միջավայրում գործունեության նկատմամբ կարևորությունը չի գնահատվում ըստ արժանվույն։ Այս խնդիրը պայմանավորված է նաև համապատասխան ռեսուրսների և փորձագիտական աջակցության պակասով։
Թվային անվտանգության նկատմամբ նման իրավիճակը հաճախ բերում է մի շարք ռիսկերի՝ թվային ակտիվների կորստի, թվայնացված և ֆիզիկական տվյալների կորստի, անձնական տվյալների և գաղտնի տվյալների արտահոսքի, ֆիզիկական և թվային հարձակումների, կազմակերպության գործունեության խաթարման, կազմակերպության նկատմամբ անվստահության առաջացման և այլն։
Այս քաղաքականության նպատակն է նպաստել Հայաստանում գործող շահույթ չհետապնդող կառույցների թվային անվտանգությանը և ֆիզիկական պաշտպանվածությանը։ Այն խթանում է կազմակերպության թվային ակտիվների պաշտպանության նպատակով ինստիտուցիոնալ հիմքերի ներդրմանն ու կիրառմանը՝ որպես կազմակերպության առօրյա գործունեության մաս։
Քաղաքականությունում ներկայացված խորհրդատվական բնույթի առաջարկները միտված են պաշտպանելու կազմակերպության թե՛ թվային ակտիվները, թե՛ ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև մեղմացնելու/չեզոքացնելու հնարավոր ռիսկերը, որոնք կարող են հանդիսանալ թվային տվյալների կորստի և/կամ արտահոսքի պատճառ։
Քաղաքականությունն հասանելի՝ այստեղ