Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունն օգնում են մեզ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարանջատել թացը չորից, վերլուծել բովանդակությունն ու չենթարկվել մանիպուլյացիաների։

Այս ամենն ավելի հեշտ է անել, երբ կողքիդ կանգնած են ոլորտի լավագույն մասնագետները և տարիքակից ընկերներդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Մարտի 13-ից 14-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ #PowerUp-ի երկօրյա դասընթացը մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման թեմաներով։

Դասընթացին մասնակցեցին Շիրակի, Լոռու և Արմավիրի 15 երիտասարդենր և մարզային 3 համակարգողները։

Դասընթացի փորձագետների հետ մասնակիցներն ուսումնասիրեցին մեր օրերի ամենաարդիական թեմաները:

Ավելին՝ ՀԼԱ կայքում։

Last modified: