Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է նոր նախագիծ ՝ «Power up Youth Armenia»՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է 2021 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսներին:

Ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին պայքարելու ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ, խթանել երիտասարդների հետաքրքրությունը մեդիագրագիտության և փաստերի ստուգման նկատմամբ, երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մեդիագրագիտության, փաստերի ստուգման վերաբերյալ, ինչպես նաև նպաստել սոցիալական հարթակներում ստուգված տեղեկատվության տարածմանը, ստեղծել մեդիագրագետ, նման հայացքներ ունեցող երիտասարդների ցանց և նրանց միավորել ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:

Ծրագրի շահառուներն են Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի երիտասարդները: Տեղական և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունները, երիտասարդական ակումբները կիրազեկվեն ծրագրի մասին և կհրավիրվեն համագործակցելու:

Ծրագրի շրջանակում Շիարկի մարզում Հանրային լրագրության ակումբը համագործակցել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հետ։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերի երիտասարդների համար կկազմակերպվեն դասընթացներ, մրցույթներ, մարտահրավերներ մեդիագրագիտության, փաստերի ստուգման և ապատեղեկատվության բացահայտման վերաբերյալ: Ակնկալվում է ստեղծել վիզուալ նյութեր երիտասարդների կողմից մարտահրավերների և այլ միջոցառումների արդյունքում: Մարզերում երիտասարդների համար կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք կիրականացվեն հայտնի մարդկանց, սոցիալական մեդիայի աստղերի և հայտնի վլոգերների կողմից երիտասարդներին ոգեշնչելու և խթանելու համար: Կստեղծվեն նաև հեռուստահաղորդումներ, որոնք կտարածվեն սոցիալական մեդիայով, և կվերաբերվեն մեդիագրագիտության խթանմանը։

Ծրագրի բյուջեն՝ 49.000 ԱՄՆ դոլար։

Last modified: