ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել քննարկում «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագրի վերաբերյալ։

Ծրագրի նպատակն է զարգացնել կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության վերաբերյալ կրթությունը ՀՀ ուսհաստատություններում՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ համատեքստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան ընդգծել է ծրագրի բաղադրիչների կարևորությունը և նշել․ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մեծ թվով շահառուներ ունի, և այս համատեքստում հատկապես կարևորում է բարեվարքության մուտքը կրթական համակարգ և ծրագրի հաջողությունը նախևառաջ կախված է կրթական խնդիրների հասցեագրումից, ընթացակարգերի քարտեզագրումից։

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են նախագծի՝ պետական քաղաքականությանը համահունչ լինելու հանգամանքը՝ որպես ճիշտ առաջընթաց ունենալու երաշխիք:

Նախանշվել են ծրագրի մանրամասներն աշխատանքային կարգով քննարկելու անհրաժեշտությունը և հետագա համագործակցության հեռանկարները:

«Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Քննարկման մանրամասները՝ Այստեղ

Last modified: