2026թ. մարտի 2-ին «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը (ARF), «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ն (MDI) և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը (MEO) կնքել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի միջև փոխգործակցության շրջանակը՝ ուղղված Հայաստանի մեդիա դաշտի բարեվարքությանը և լրագրողական էթիկայի սկզբունքների պահպանմանը։ Փաստաթուղթը հիմք է հանդիսանում «Հայաստանում կանանց թիրախավորող ատելության խոսքի հայտնաբերում և հակազդում» ծրագրի շրջանակներում համատեղ ջանքերի իրականացման համար։ Հաշվի առնելով թվային տիրույթում ատելության խոսքի և կանանց թիրախավորման մտահոգիչ միտումները՝ կողմերը նպատակ ունեն համատեղ գործիքակազմի միջոցով հակազդել խտրականությանն ու պիտակավորմանը:
Կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու քաղաքացիական հասարակության և մեդիա ինստիտուտների կարողությունների հզորացմանը՝ հանուն ավելի անվտանգ և հարգալից մեդիա միջավայրի ձևավորման։
Հուշագիրը՝ այստեղ
Last modified:
