
Ծրագիր
Կանանց դեմ ուղղված ատելության խոսքի հայտնաբերում և հակազդում Հայաստանում
Տևողություն
Հոկտեմբեր 2025 – Մայիս 2026 (8 ամիս)
Նպատակը
Ստեղծել և փորձարկել արհեստական բանականության վրա հիմնված գործիք, որը կկարողանա հայտնաբերել ու կանխարգելել կանանց նկատմամբ ատելության խոսքը հայաստանյան թվային հարթակներում։
Համատեքստ
Հայաստանում կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքը դարձել է լուրջ մարտահրավեր։ Գոյություն ունեցող հսկողության և մոդերացիայի համակարգերը հաճախ անարդյունավետ են՝ հատկապես հայերեն, լատինատառ և կյուրեղագիր տեքստերի դեպքում։ Քաղաքացիական հասարակությունը, մեդիա կազմակերպությունները և հանրային կանայք չունեն այնպիսի գործիքներ, որոնք տեղայնացված ու համակարգված կերպով կօգնեն հայտնաբերել, դասակարգել և արձագանքել նման երևույթներին։ Այս ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ միավորելով նորարար տեխնոլոգիաները, կրթական ու կարողությունների զարգացման ծրագրերը և ինստիտուցիոնալ ջատագովությունը՝ ապահովելով ավելի անվտանգ ու հարգալից թվային հաղորդակցություն։
Խնդիրներ
- Հարթակի մշակում և փորձարկում – մշակել ու փորձարկել արհեստական բանականության գործիք, որը կկարողանա ≥85 % ճշգրտությամբ բացահայտել կանանց դեմ ուղղված ատելության խոսքը հայերեն, լատինատառ և կյուրեղագիր տեքստերում։
- Կարողությունների զարգացում – վերապատրաստել 20 մեդիա ներկայացուցիչների և 20 hանրային դերակատար հանդիսացող և սոցիալական-քաղաքական ազդեցություն ունեցող կանանց, որի արդյունքում կկարողանան արագ արձագնքել ատելության խոսքին թվային հարթակներում՝ տիրապետելով գործիքին։
- Հանրային իրազեկում և պահանջարկի ձևավորում – իրականացնել տեղեկատվական և իրազեկման արշավներ՝ գործիքի հնարավորությունները ներկայացնելու և դրա կիրառումը խթանելու նպատակով։
- Ինստիտուցիոնալացում և ջատագովություն – համագործակցել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի և մեդիա կազմակերպությունների հետ՝ գործիքը ներառելու ինքնակարգավորման մեխանիզմներում ու ներքին քաղաքականություններում։
- Կայունություն և շարունակականություն – ծրագրից հետո գործիքը հասանելի դարձնել բաժանորդագրային մոդելով և ապահովել տեխնիկական սպասարկում՝ երկարաժամկետ օգտագործման համար։
———————-
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):
