Հաշվի առնելով, որ աշխարհում և Հայաստանում առկա իրավիճակով պայմանավորված թվային ռիսկերը և դրանց ազդեցությունը հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպությունների վրա գնալով ուժգնանում է, ինչպես նաև գիտակցելով, որ Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների կառավարման, փաստաթղթաշրջանառության և հաղորդակցության ուղղություններով հարցերը օրակարգային են, վերջիններիս շահառուների իրազեկվածության մակարդակն ունի բարելավման անհրաժեշտություն և հաղորդակցության ուղղություններով թվային անվտանգության հիմնահարցերը կարիք ունեն առաջնահերթ ուշադրության։

2022 թվականի ապրիլի 23-ին կնքվեց հուշագիր «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և Շիրակի մարզում գործող ՔՀԿ և կրթական կառույցների ու անհատ փորձագետների միջև։

Հուշագրի նպատակն է նպաստել համագործակցության շրջանակին, համախոհների ցանցի ընդլայնմանը եւ օժանդակել կողմերի միջև գործակցությանն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հուշագիրը կնքվել է թվով 24 կառույցների և անհատ փորձագետների միջև։

Հուշագիրը ամբողջությամբ՝ այստեղ

Last modified: