ՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար:

Դասընթացները նպատակ ունեն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:

Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:

Շիրակի մարզում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համագործակցում է Հարթակների փոխակերպման հիմնադրամի հետ:

Դասընթացները տեղի կունենան ք.Գյումրիում, Սոցիալ-կրթական կենտրոնում (Վարդանանց հրապարակ, Յոթվերք եկեղեցու հարևանությամբ)

Դասընթացներին կարող են մասնակցել Շիրակի մարզի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներ կամ նրանց հարազատներ, որոնց կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:

Այլ հարցերի, կամ գրանցման հետ կապված տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ և գրանցվել հեռախոսազրույցի կամ մեյլագրության միջոցով:
Հեռ՝ +374 95 02 83 13
էլ փոստ՝ [email protected]

Last modified: