Սույն զեկույցը պատրաստվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ։

Հայաստանում գործող տուն-ինտերնատները համարվում են կիսափակ հաստատություններ, որոնց մուտքը որոշակիորեն սահամանփակված է քաղաքացիների համար, իսկ ազատ մուտք, որպես այդպիսին, չկա։

Զեկույցը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որտեղ ներկայացվում է ոլորտը կարգավորող և տարեցներին վերաբերող օրենսդրական դաշտը, տուն-ինտերնատներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ հետազոտություն-հարցազրույցների վիճակագրությամբ, տարածքների տեղազնման և դիտարկման քարտերի ամփոփմամբ, գրավոր հարցումների միջոցով հավաքագրված տվյալներով և այդ ընդհանուրի համադրությամբ։

Հետազոտության դաշտային փուլի հարցումներն իրականացվել են մի քանի բաղադրիչներով, որոնց հիմքում տուն-ինտերնատների մասին օրենքի չափորոշիչներն են, միջազգային փորձն ու դրա հիման վրա մշակված քաղաքականությունները: Ըստ այդմ, հետազոտության այս փուլը բաժանվել է հետևյալ բաղադրիչների՝

  • Ա. Ժողովրդագրություն
  • Բ. Հարաբերություններ և մարդու իրավունքներ
  • Գ. Սենյակներ և գույք
  • Դ. Ընդհանուր տարածք և ենթակառուցվածքներ
  • Ե. Սանիտարահիգենիկ պայմաններ
  • Զ. Ներքին ծառայություններ
  • Է. Անվտանգություն և ապահով միջավայր
  • Ը. Առողջապահություն և բուժօգնություն
  • Թ. Սննդային ապահովում
  • Ժ. Որակական գնահատում և կարիքներ

Զեկույցը ներկայացնում է համապարփակ առաջարկությունների ցանկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Զեկույցը ներբեռնել այստեղ

Զեկույցը պատրաստվել է՝ Բոլորը հանուն հավասար իրավունքների կողմից

Last modified: