Զեկույցը հասանելի՝ այստեղ

Աշխատող մայրերի իրավունքների ապահովման և պաշտպանության խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում։ Կանանց իրավունքների պաշտպանության, մայրության և մանկության  պաշտպանության հիմնախնդիրները փոխկապված են և դրսևորում են յուրաքանչյուր հանրույթի վերաբերմունքը և մոտեցումները՝ այդ արժեքների պաշտպանության համար
հանձնառած պատրաստակամությունը, ինչպես նաև դրանց բարելավմանն ուղղված գործուն քայլերը։

Աշխատաշուկայում կնոջ աշխատանքի համատեղումը մայրության հետ կարևոր գործառույթ է նրա մասնագիտական ներուժի զարգացման, ինչպես նաև տնտեսության մեջ նրա ակտիվ ներգրավման համար։ Այնուամենայնիվ, գործատուները ոչ միշտ են դիտարկում այդ բարդ խնդիրների համադրումը, պակաս զգայուն են խնդրի նկատմամբ ուրույն մոտեցումներ
ցուցաբերելու համար, այդ թվում՝ օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներն ապահովելու հարցում։

Ոլորտում հետազոտությունների մեծ կարիք կա՝ հասկանալու աշխատող մայրերի աշխատանքի իրավունքների ապահովման ներկա իրավիճակը, առկա խնդիրները, դրանց տարածվածությունը, լուծման ուղիները։ Հատկապես Շիրակի մարզում այս խնդիրն իր առանցքային նշանակությունն ունի՝ հաշվի առնելով կանանց տարեցտարի ավելացող ներգրավվածությունը աշխատաշուկայում։

Այսպիսով, արդիական է Շիրակի մարզում իրավիճակի ուսումնասիրության, առկա պատկերի վեր հանումը, ինչը նախատեսվել է «Հավասար հնարավորություններ աշխատող մայրերի համար» ծրագրի շրջանակում։

Զեկույցի ստեղծման աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել ԲՀՀԻ հիմնադրամի հիմնադիրներ՝ Ալեքսանդր Մարտիրոսյանը և Վանուհի Գասպարյանը։

Զեկույցը հասանելի՝ այստեղ

Last modified: