ԲՀՀԻ հիմանդրամն ընտրական գործընթացների ոլորտում ունի մեծ փորձ՝ համագործակցելով Հայաստանի առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ԲՀՀԻ հիմնադրամն իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ընտրական իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական վերահսկողության խթանմանը։

Մասնավորապես, ԲՀՀԻ հիմնադրամի իրավաբանը, ով մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում ստացել է համապատասխան պատրաստվածություն, աջակցել է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդական խմբերին՝ 2017թ. մարտ–ապրիլ ամիսներին (նախաձեռնող խումբ), 2018թ. նոյեմբերին (ԲՀՀԻ), և 2021թ. հոկտեմբերին (ԲՀՀԻ) կայացած ընտրությունների ընթացքում։

Հիմնական իրականացված նախաձեռնություններն են՝

  • «Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիների իրավազորում» (ԵՄ աջակցությամբ)
  • «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» (Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ)
  • «Արտահերթ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունԱնկախ դիտորդ» (ԵՄ աջակցությամբ)

Այս նախաձեռնությունները հնարավորություն են տվել հիմնադրամին ձեռք բերել մասնագիտական փորձառություն ընտրությունների դիտարկման ոլորտում, տրամադրել խորհրդատվական աջակցություն դիտորդական խմբերին և ապահովել քաղաքացիական վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ։

Բացի այդ, «Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ԲՀՀԻ հիմնադրամը մասնակցել է 2018թ. դեկտեմբերի ընտրությունների քաղաքական քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանման մեդիա մոնիտորինգին։

Last modified: