Էլեկտրոնային գրագիտության ու թվային անվտանգության դպրոցի (այսուհետ՝ Թվային դպրոց) երկրորդ փուլ անցած չորս մասնակիցներ հունվար-փետրվար ամիսներին կատարեցին այցելություններ Շիրակի մարզի տարբեր հասարակակական կազմակերպություններ ու կրթօջախներ։
Կազմակերպություններում մասնակիցներն անցկացրեցին փորձի փոխանակման դասընթացներ՝ ինչպես անհատապես, այնպես էլ՝ խմբով, որոնց ընթացքում ներկայացրեցին Թվային դպրոցում ուսանած թեմաները։ Դաընթացներն անցկացվել են ինտերակտիվ եղանակով՝ խաղերի, հարցուպատասխանի, պրեզենտացիոն նյութի, էլեկտրոնային գործիքների ներկայացմամբ և կիրառմամբ։
Փորձի փոխանակման դասընթացների շնորհիվ մասնակից շահառուները խորացրել են իրենց բազային գիտելիքները թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության ոլորտում, իսկ Թվային դպրոցի մասնակիցները զարգացրել են իրենց հմտություններն ու կարողությունները։
Դասընթացները անց են կացվել՝
- Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ ՊՈԱԿ-ում
- «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար ՀԿ-ում
- ԵՆԿ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում
- Գյումրու «Երիտասարդական Պալատ» ՀՈԱԿ-ում
- «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում
- ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում
Այսպիսով կարելի է նշել, որ թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացել է հասարակության առավել լայն շրջանակներում՝ փորձի փոխանակման դասընթացների ու դրանց հանրայնացման աշխատանքների շնորհիվ։ Համայնքը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել թվային անվտանգությանը, տեղեկացվել է առկա մարտահրավերնի մասին։ Թվային վտանգներից խուսափելու գործինքները ու մեխանիզմները դարձել են առավել ժամանակակից ու ակտուալ, բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ սկսել են հետևել ոլորտի մանսագետների խորհուրդներին և կիսվել դրանցով սոցիալական ցանցերում։
Last modified: