«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար»
Ծրագիրը նպատակ ունի մշակել թվային անվտանգության ոչ պաշտոնական (դեռ) ազգային ստանդարտներ տեղական ՔՀԿ-ների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական համակարգերի գործունեության և թվային ու կիբեռանվտանգության նվազագույն պայմանների ու չափանիշների ստանդարտացմանը, որոնց պետք է բավարարեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
Ծրագիրն իրականացվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) կողմից՝ Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ) հետ համատեղ։
Ստեղծել ներառական և ավելի անվտանգ թվային միջավայր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հանրային դերերում են՝ հասցեագրելով և մեղմացնելով առցանց ատելության խոսքը՝ կանանց հզորացման միջոցով, ներառյալ նրանց կարողությունների զարգացումը, քաղաքականության փոփոխությունների վրա և կարծրատիպերի դեմ պայքարի նկատմամբ ազդեցության մեծացումը:
Շիրակի Քաղաքական ակումբը գործում է Շիրակի «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հովանու ներքո: Քաղաքական ակումբը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ:
«Կոռուպցիա․Shift+Delete» ծրագիր
Ծրագիրն իրականցվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Նպաստել Շիրակի և Արարատի մարզերում բնակվող երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի ճանաչմանը, բացահայտմանը և հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը տեղափոխել նոր հարթակ, որտեղ կրթության, մասնակցայնության, հմտությունների զարգացման միջոցով երիտասարդները, կանայք և խոցելի խմբերը կկարողանան դառնալ հակակոռուպցիոն արշավների նախաձեռնողներ և իրականացնողներ։
«Կոռուպցիա․Shift+Delete» ծրագիր
Նպաստել Շիրակի և Արարատի մարզերում բնակվող երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի ճանաչմանը, բացահայտմանը և հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը տեղափոխել նոր հարթակ, որտեղ կրթության, մասնակցայնության, հմտությունների զարգացման միջոցով երիտասարդները, կանայք և խոցելի խմբերը կկարողանան դառնալ հակակոռուպցիոն արշավների նախաձեռնողներ և իրականացնողներ։
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և Շիրակի մարզում գործող ՔՀԿ և կրթական կառույցների ու անհատ փորձագետների միջև համագործակցության հուշագիր․
Հուշագրի նպատակն է նպաստել համագործակցության շրջանակին, համախոհների ցանցի ընդլայնմանը և օժանդակել կողմերի միջև գործակցությանն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Կողմերը համաձայնում են համագործակցել գործունեության հետևյալ ոլորտներում՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ․
Հուշագիրը կնքվել է թվով 23 կառույցների և անհատ փորձագետների միջև։
«Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության» և «Հայաստանի երիտասարդների հզորացում»
Մեդիա գրագիտության, քննադատական մտածողության, թվային անվտանգության դասընթացներ և աշխատաժողովներ երիտասարդների համար։
ԲՀՀԻ հիմնադրամը ՀԼԱ-ի հետ համագործակցել է Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության և Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների և ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների և հմտությունների զարգացմանը։
«Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես
անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» ծրագիր։
Ծրագիրը նպատակաուղղված է խրախուսելու երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության խթանման գործում։
Ծրագրում ներգրավված է ԲՀՀԻ հիմնադրամի թիմը, ովքեր պարբերաբար այցելում են ՇՄ ընդհանուր իրավասության դատարան քրեական գործերով դատավարություններ դիտարկելու նպատակով։
ԲՀՀԻ հիմնադրամը Գյումրիում ապահովում է Հելսինկյան ասոցացիայի և դիտորդների աշխատանքային, տեղեկատվական հանդիպումները։